Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ահմադ Սալեհը խոստացել է վրեժխնդիր լինել

Ահմադ Սալեհը խոստացել է վրեժխնդիր լինել
06.12.2017 | 08:37

Եմենի սպանված նախկին նախագահի ավագ որդին՝ Ալի Աբդալլահ Սալեհ Ահմադը, հոր մահից հետո իր առաջին ելույթում խոստացել է վրեժխնդիր լինել նրա համար, փոխանցում է Al-Arabiya-ն: Ապստամբ հուսիները երկուշաբթի հայտնել են երկրի նախկին առաջնորդի սպանության մասին և նրա արյունաթաթախ մարմնի կադրերով տեսանյութ հրապարակել:

Սալեհի կուսակցությունն ավելի ուշ հաստատել է նրա մահը: Եմենի բանակի ներկայացուցիչը պատմել է, որ հուսիները շաբաթ օրվանից հետևել են Սալեհի տեղաշարժերին և բռնելու փորձի ժամանակ սպանել նրան: Համարվում է, որ Եմենի մայրաքաղաքն ու երկրի նշանակալի հատվածը վերահսկող հուսիներին գաղտնի աջակցություն է ցուցաբերում Իրանը:
«Ես կպայքարեմ այնքան ժամանակ, քանի դեռ վերջին հուսին դուրս չի հանվել Եմենից»,- հայտարարել է Ահմադ Սալեհը: Նրա խոսքով՝ հոր արյունը «Իրանի մեղքերի համար դժոխային կրակ» կլինի: Նախկին նախագահի որդին 2004-2012 թթ. գլխավորել է Եմենի Հանրապետական գվարդիան, 2013-2015-ին եղել է ԱՄԷ-ում Եմենի դեսպան:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ